National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
06.12.2018
Երեւանում մեկնարկել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների 2-րդ հանդիպումը
1 / 11

Դեկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների 2-րդ հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի խորհրդարանների գլխավոր քարտուղարները, ներկայացուցիչներ աշխատակազմերից, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունից (GIZ):

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի բացման խոսքն այստեղ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Ելույթն ամբողջությամբ՝  այստեղ:

Իր խոսքում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը շնորհակալություն է հայտնել Հայաստանի խորհրդարանին հանդիպման կազմակերպման համար՝ մաղթելով մասնակիցներին արդյունավետ աշխատանք եւ սերտ համագործակցություն: Զեկուցողը նշել է, որ Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանները՝ անկախ կառավարման համակարգից, ունենում  են նույն խնդիրները եւ խորհրդարանների գործառույթների արդյունավետ իրականացումը պայմանավորված է նաեւ աշխատակազմի գործունեությամբ: Ըստ դեսպանի՝ խորհրդարանների աշխատակազմերը պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին տրամադրում են հիմնավորված եւ բարձրորակ տեղեկատվություն եւ այս առումով կարեւոր է երկրների միջեւ փորձի փոխանակման միջոցով աշխատակազմերի ունակությունների կատարելագործումը: Ըստ նրա՝ Գերմանիայի կառավարությունը համագործակցում է Արեւելյան գործընկերության երկրների հետ՝ աջակցելով ոչ միայն խորհրդարանների աշխատակազմերի կատարելագործմանն ուղղված ծրագրերի, այլեւ մի շարք ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: 
  
Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեն փոխանցել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի ողջույններն ու բարեմաղթանքները: Նա ընդգծել է նման պլատֆորմի արդյունավետությունը՝ նշելով, որ նախաձեռնությունը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու խորհրդարանների աշխատակազմերի լավագույն փորձը, ինչպես նաեւ՝ ընդհանուր մարտահրավերներն ու դրանց լուծումները:

Մոլդովայի խորհրդարանի գլխավոր քարտուղար Ալա Պոպեսկուն անդրադարձել է միջխորհրդարանական փոխգործակցության, միջազգային կառույցներում համագործակցության ակտիվացմանը, աշխատակազմերի միջեւ կապերի ընդլայնմանը: Նա կարեւորել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների հետազոտական կենտրոնի ստեղծումը:

Ուկրաինայի խորհրդարանի գլխավոր քարտուղար Պետրո Բոդնարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Ազգային ժողովին ջերմ ընդունելության, իսկ GIZ-ին՝ աջակցության համար եւ մաղթել արդյունավետ աշխատանք: Նա նշել է, որ Ուկրաինան բարեփոխումների փուլում է եւ վերջին շրջանում կարեւոր փոփոխություններ են եղել Գերագույն ռադայի աշխատակազմում, ներմուծվել են ժողովրդավարական նոր մոտեցումներ: Պետրո Բոդնարն ընդգծել է, որ այսօրվա հանդիպումը քայլ է խորացնելու «Թբիլիսյան հուշագրի» շրջանակներում համագործակցությունը:

«Արեւելյան գործընկերության երկրներում խորհրդարանական կառավարման հզորացում» ծրագրի ազգային համակարգող Հրաչիկ Յարմալոյանը խոսել է «Ձմեռային ակադեմիայի» նախապատրաստման վերաբերյալ: 2019 թվականի փետրվարին Թբիլիսիում նախատեսվում է անցկացնել «Գիտահետազոտական եւ վերլուծական աշխատանքները խորհրդարաններում» թեմայով վերապատրաստման դասընթացներ: Այն ունենալու է գործնական ուղղվածություն, տեղի է ունենալու փորձի փոխանակում: Ծրագիրն անցկացվելու է Եվրոպական խորհրդարանի եւ Գերմանիայի Բունդեսթագի հետ սերտ համագործակցությամբ:

Հրաչիկ Յարմալոյանը նաեւ ներկայացրել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների հետ սերտ համագործակցությամբ 2019թ. հունվար-հունիս ժամանակահատվածում իրականացվելիք միջոցառումները: Բանախոսը նշել է, որ Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների աշխատակազմերի ներկայացուցիչները յուրաքանչյուր տարի այցելել են Գերմանիայի Բունդեսթագ՝ մեկշաբաթյա ժամկետում ծանոթանալով վերջինիս աշխատակազմի ամենօրյա աշխատանքին: Այս տարի եւս կլինի հերթական այցելությունը:

Ըստ Հրաչիկ Յարմալոյանի՝ 2019 թվականի մայիսին Բաթումիում կկազմակերպվի խորհրդարանների աշխատակազմերի կարողությունների զարգացմանը վերաբերող, ամռանը Թբիլիսիում՝ «Խորհրդարանական վերահսկողություն» թեմայով սեմինարներ:

Վրաստանի ներկայացուցիչն առաջարկել է հանդիպումներն ավելի հաճախակի դարձնել, համացանցում ունենալ համապատասխան կայքէջ:

Մասնակիցները համաձայնել են, որ յուրաքանչյուր որոշում պետք է ընդունվի փոխհամաձայնությամբ:

Կառույցում մինչեւ 2019 թվականի աշունը նախագահությունը կստանձնի Վրաստանը:

Որոշվել է հաջորդ հանդիպումն անցկացնել գալիք տարվա մայիսին՝ Ուկրաինայի Լվով քաղաքում:

Հանդիպումը կշարունակվի դեկտեմբերի 7-ին:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am